Քութաիսիի եկեղեցական հիվանդանոցում կորոնավիրուսից ապաքինվել է 101-ամյա կին: Պացիենտը Քութաիսիի բնակիչ է: Նրան բժշկական հաստատություն են տեղափոխել նոյեմբերի 20-ին:
Բժշկական հաստատության տնօրեն Մագդա Կոստավայի փոխանցմամբ, պացիենտը ջերմության հետ մեկտեղ ուներ նաև թուլություն և երկկողմ թոքաբորբ: Կլինիկայում իրականացված միջոցառումներից հետո, նրա առողջական վիճակը կայունացել է:
Կոստավայի խոսքով, պացիենտը առաջիկա օրերին դուրս կգրվի կլինիկայից:
«Տատիկին դուրս կգրենք, հավանաբար, վաղը: Բավականին ակտիվ կին է: Մեր կլինիկայում այժմ բուժվում է 62 կորոնավարակակիր: Ունենք ինչպես միջին ծանրության, այնպես էլ՝ ծանր պացիենտներ»,- ասում է Մագդա Կոստավան: