Քութաիսիի ծերանոցում արձանագրվել է կորոնավիրուսի 13 դեպք
Քութաիսիի ծերանոցում արձանագրվել է կորոնավիրուսի 13 դեպք

Քութաիսիի ծերանոցում արձանագրվել է կորոնավիրուսի 13 դեպք:

Ծերանոցի տնօրեն Մալխազ Բադիրեիշվիլու փոխանցմամբ, վարակակված է երեք շահառու և 10 աշխատակից: Նրա խոսքով, վարակակիրները տեղափոխվել են Սաչխերեի բժշկական կենտրոն և նրանց առողջական վիճակը բավարար է:

Բադիրեիշվիլու հայտարարությամբ, ծերանոցում սպասում են մի քանի մարդու կորոնավիրուսի թեստի պատասխաններին: Նրանց խոսքով, վարակումն սկսվել է , հավանաբար, կորոնավարակակիր աշխատակցից, ով ախտանշաններ չի ունեցել:

Ծերանոցում կարանտին է և այստեղ ապրում են ինչպես շահառուները, այնպես էլ՝ աշխատակիցները: Ծերանոցն ունի 98 շահառու:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 401 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 49 218 դեպք: Ապաքինվել է ևս 2 289 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 33 459: Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 20 պացիենտ: