Քութաիսիի օդանավակայանում վերսկսվել են դեպի Ռիգա կանոնավոր չվերթները
6 ամսյա դադարից հետո, կատարվել է Ռիգա-Քութաիսի-Ռիգայի ուղղությամբ առաջին կանոնավոր չվերթը:
«Վրաստանի օդանավակայանների միության» տվյալների համաձայն, Լատվիայի մայրաքաղաքից Դավիթ Աղմաշենեբելիի անվան օդանավակայան է ժամանել 108 ուղևոր:
«Նրանցից 96-ը միջազգային այցելուներ էին, իսկ մնացածը Վրաստանի քաղաքացիներ, որոնց կազմակերպված կերպով տեղափոխել են կարանտինային տարածքներ: Վրաստանի օդանավակայանների միության կողմից մեկնող և ժամանող ուղևորներին բաժանվեցին խորհրդանշական նվերներ:
«Եվրոպայի ամենախոշոր հունգարական ցածրարժեք ավիաընկերությունը «Վիզաիր»-ը (Wizz Air) առաջին փուլում չվերթներ կիրականացնի շաբաթական մեկ անգամ: Երկրում գոյություն ունեցող համավարակաբանական իրավիճակից ելնելով, չվերթների հաճախականությունը և ուղղությունների քանակը կավելանան փուլ առ փուլ»,- ասված է հայտարարության մեջ:
Ինչպես հայտարարել են Վրաստանի օդանավակայանների միությունում, Դավիթ Աղմաշենեբելիի անվան օդանավակայանը պատրաստ է վերսկսել կանոնավոր չվերթները, լիովին պաշտպանելով «կովիդ 19» համավարակի ընթացքում սահմանված բոլոր կանոնները: