Քութաիսիի լաբորատորիայում հետազոտված 1550 անձի կենսաբանական նմուշից 388-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Քութաիսիի լաբորատորիայում համաճարակաբանները հետազոտել են 1550 անձի կենսաբանական նմուշ և նրանցից 388-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Իմերեթիի շրջանում պետական լիազոր Զվիադ Շալամբերիձեի փոխանցմամբ, նոր դեպքերը մեծ մասը կապված է մինչ այժմ արձանագրված դեպքերի հետ և լրացուցիչ նոր ուշագրավծ կլաստեր չկա:
Նրա փոխանցմամբ, այս պահի դրությամբ Իմերեթիի շրջանի կլինիկաներում բուժման կուրս է անցնում 900 կորոնավարակակիր:
Շալամբերիձեի խոսքով, կարանտինում է 120 մարդ, 140 առանց ախտանշանի պացիենտ բաշխված է կովիդ-կլինիկայում: Բացի այդ, 4000 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ:
Այսօր, արձանագրվել է կորոնավիրուսի 1709 նոր դեպք, ապաքինվել է ևս 2 075 պացիենտ: Ապաքինվել է ևս 2075 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 16 904: Վերջին 24 ժամում մահացել է 20 պացիենտ: