Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1709 նոր դեպք, ապաքինվել է 2075 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1709 նոր դեպք, ապաքինվել է 2075 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1709 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 35 567 դեպք: Ապաքինվել է ևս 2075 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 16 904:

Կորոնավիրուսից մահացել է ևս 20 մարդ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 273:

Կարանտինի ռեժիմում է մնում 3 324 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 4 209-ը:

Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 2 346 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 731  դեպք, ապաքինվել՝ 2 197 պացիենտ:

Թողնել մեկնաբանություն