Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավարակակիր պացիենտներից երեքի վիճակը ծանր է
Կորոնավիրուսով վարակված 78 հիվանդներ ներկայումս բուժում են ստանում Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանցից երեքի վիճակը ծանր է:
Այդ մասին հայտարարել է կլինիկայի բժշկական տնօրեն Նոդար Մաղլափերիձեն:
Ինչ վերաբերում է մահացածներին, ապա Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով վարակված երկու հիվանդ՝ 81-ամյա տղամարդ և 78-ամյա կին:
«Նոյեմբերի 24-ին կլինիկա է տեղափոխվել 81-ամյա տղամարդ, որի վիճակը ծայրահեղ ծանր էր, ուստի նրան փրկել չէր հաջողվել: 78-ամյա կինը 10 օր բուժվում էր, բայց ուղեկցող հիվանդությունների պատճառով նրա վիճակը վատացավ, և նա երեկ ուշ երեկոյան մահացավ»,- նշել է Նոդար Մաղլափերիձեն: