Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավարակակիր պացիենտներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավարակակիր պացիենտներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժումը շարունակում է կորոնավարակակիր 81 պացիենտ: Կլինիկայից այսօր դուրս է գրվել ապաքինված 6 պացիենտ:

Ինչ վերաբերում է պացիենտների առողջական վիճակին, կլինիկայի բժշկական տնօրեն Նոդար Մաղլափերիձեի փոխանցմամբ, պացիենտներից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է և միացված է արհեստական շնչառության սարքին:

Նրա պարզաբանմամբ, 15 պացիենտի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր և նրանք գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժնում:

Կլինիկայում բուժում են ստանում նաև անչափահասներ, որոնք համարվում են միջին ծանրության պացիենտներ: