Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 83 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր
Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 83 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր

Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 83 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր:

Բացի այդ, կլինիկայում նոր կորոնավիրուսից մահացել է ևս մեկ պացիենտ: Մահացած 84-ամյա տղամարդը Քութաիսիի պատվավոր քաղաքացի Զուրաբ Ջավախաձեն էր:

Քութաիսիի ինֆեկցիոն կլինիկայի բժշկական տնօրեն Նոդար Մաղլափերիձեի փոխանցմամբ, մահացած պացիենտի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել օրեր առաջ և ուներ ուղեկցող հիվանդություններ: