Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել 16 ապաքինված և ընդունել են 18 նոր կորոնավարակակիր պացիենտի: Այս պահի դրությամբ կլինիկայում բուժում է ստանում 75 կորոնավարակակիր պացիենտ:
Կլինիկայի բժշկական տնօրեն Նոդար Մաղլափերիձեի փոխանցմամբ, պացիենտներից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է և միացված է արհեստական շնչառության սարքին, իսկ 11-ի վիճակը գնահատվում է ծանր: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Կլինիկայում բուժում են ստանում նաև երեխաներ, այդ թվում՝ 25 օրական, մեկ և երկու ամսական նորածիններ, նրանք համարվում են միջին ծանրության պացիենտներ: Կլինիկյում բուժում է ստանում նաև 102-ամյա կին, նրա առողջական վիճակը ծանր է, սակայն՝ կայուն: