Քութաիսիի «Բոմոնդի» կլինիկայում կորոնավիրուսից ապաքինվել է 7 նորածին
Քութաիսիում, «Բոմոնդի» կլինիկայի կովիդ-կետնրոնում կորոնավիրուսից ապաքինվել է 7 նորածին: Նորածիններից ամենակրտսերը 14 օրական է, իսկ ամենաավագը՝ 1 ամսական:
Նորածինների մի մասը կլինիկա էր տեղափոխվել տարբեր բժշկական հաստատություններից, իսկ մյուսը՝ բնակելի տներից: Նրանց վարակումը կապված է մոր հետ շփման հետ:
Այս պահի դրությամբ կովիդ-կենտրոնում մնում է 7 վարակակիր նորածին: Նրանցից ամենակրտսերը 14 օրական է, իսկ ամենաավագը՝ մեկ ամսական: Նրանց առողջական վիճակը բավարար է: