Քութաիսիի «Բոմոնդի» կլինիկայում կորոնավիրուսից ապաքինվել է 15 օրական նորածին
Քութաիսիի «Բոմոնդի» կլինիկայի ինտենսիվ թերապիայի բաժնում կորոնավիրուսից ապաքինվել է 15 օրական նորածին: Նորածինը 4 օրական էր, երբ նրա մոտ ախտորոշվեց կորոնավիրուս: Նա կլինիկայում բուժում էր ստանում 11 օրվա ընթացքում:
Ինտենսիվ թերապիայի բաժնում այժմ բուժում է ստանում 26 օրական նորածին: Երեխային շտապ օգնության խումբը մոր հետ կլինիկա էր տեղափոխել 5 օր առաջ: Նորածնի առողջական վիճակն այս պահի դրությամբ բավարար է:
Բաժնում կորոնավիրուսի կասկածելի ախտանշաններով գտնվում է 4 նորածին: Նրանց կենսաբանական նմուշներն ուղարկվել են լաբորատորիա՝ հետազոտության համար:
«Բոմոնդի» կլինիկայի կովիդ-կենտրոնում բուժումը շարունակում է 120 պացիենտ, իսկ ապաքինվել է ավելի քան 350 մարդ: