Քութաիսիի «Բոմոնդի» կլինիկայից դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված 11 պացիենտ
Քութաիսիի «Բոմոնդի» կլինիկայից դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված 11 պացիենտ

Քութաիսիի «Բոմոնդի» կլինիկայից դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված 11 պացիենտ: Բացի այդ, վերջին 24 ժամում կլինիկան ընդունել է կորոնավարակակիր նոր պացիենտների: Պացիենտներից երկուսը 93 և 95 տարեկան տղամարդիկ են, որոնց առողջական վիճակը ծանր է:

Բժշկական հաստատությունում բուժվում է կորոնավարակակիր 5 նորածին: Նորածիններից ամենակրտսերը 7 օրական է, իսկ ամենաավագը՝ մեկ ամսական: Վարակակիր նորածինների մի մասին կլինիկա են տեղափոխել տներից, իսկ մի մասին՝ տարբեր բժշկական հաստատություններից: Ինչպես հայտարարում են կլինիկայում, վարակակիր նորածինների առողջական վիճակը բավարար է:

Այս պահի դրությամբ կլինիկայում բուժում է ստանում 129 կորոնավարակակիր: