Քութաիսի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների ընդունումը կսկսվի 2019 թ. սեպտեմբերին
Քութաիսի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների ընդունումը կսկսվի 2019 թ. սեպտեմբերին։ Սրա մասին հայտարարել է Վրաստանի կրթության եւ գիտության նախարարի թեկնածու Միխեիլ Չխենկելին կրթության, սպորտի եւ առողջապահության հարցերի խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում:
Ինչպես Միխեիլ Չխենկելը նշեց, ծրագրի ղեկավարները գտնվում են Մյունխենի տեխնիկական համալսարանում, որտեղ կատարվում են ծրագրերի վերջնական տարբերակը:
«Ինտենսիվ ընթանում է Քութայիսիի համալսարանի աշխատանքը: Մեր ծրագրի ղեկավարները գտնվում են Մյունխենի տեխնիկական համալսարանում, որտեղ կազմվում է ծրագրերի վերջնական տարբերակը»։
Նրա խոսքերով, ինչ վերաբերում է համալսարանի պրոֆիլին, այն կլինի ոչ թե միայն տեխնիկական այլ ամբողջական համընդհանուր։
Միեւնույն ժամանակ, կրթության նախարարի թեկնածուն խոսեց ֆիննական կրթական մոդելի մասին եւ նշեց, որ ֆիննական մոդելը չի կրկնօրինակվի։
«Մեր համակարգը հիմնված կլինի մեր ավանդույթների ու ազգային համակարգի վրա: Այստեղ մենք խոսում ենք ֆինլանդական կրթական համակարգի ներդրման մասին: Թե ինչու հենց ֆիննական համակարգը, որովհետև այն աշխարհի առաջատար համակարգն է» հայտարարել է Չխենկելին։