Քուռ գետում հավանաբար փնտրում են գեներալ Սոսո Քութաթելաձեի սպանության գործի հիմնական ապացույցը՝ զենքը
Քուռ գետում հավանաբար փնտրում են գեներալ Սոսո Քութաթելաձեի սպանության գործի հիմնական ապացույցը՝ զենքը

Ռուսթավի քաղաքի մոտակայքում, Քուռ գետում վերսկսվել են հետաքննչական գործողությունները:

Ինչպես առաջին ալիքի լրագրողը փոխանցում է դեպքի վայրից, հավանաբար փրկարարները հատուկ սարքավորումներով փնտրում են գեներալ Սոսո Քութաթելաձեի սպանության գործի հիմնական ապացույցը՝ զենքը:

Ներքին գործերի նախարարությունից հաստատում են, որ որոնողական գործողությունները կապված են Քութաթելաձեի սպանության գործի հետ:

Հիշեցնենք, հունվարի 15-ին  Ռուսթավիում այսպես կոչված Ստամբուլի շուկայի տարածքում, գեներալ Սոսո Քութաթելաձեին  հայտնաբերել են սպանված: