Քուռ գետի ձախ ափին՝ «Գագրա» ռեստորանի հարևանությամբ ավտոերթևեկությունը կսահմանափակվի

17:49, 07.04.2025

Քուռ գետի ձախ ափին՝ «Գագրա» ռեստորանի հարևանությամբ ճանապարհին կան ճաքեր, որոնց համար անհրաժեշտ է շտապ աշխատանքներ իրականացնել, հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Անվտանգության նկատառումներից ելնելով այս տարվա ապրիլի 7-ից ճանապարհի վթարային հատվածում՝ աջ ծայրի գոտում, ժամանակավորապես կսահմանափակվի ավտոմոբիլային երթեւեկությունը։

Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։

Նմանատիպ