Քրիստիան Դանիելսոնը «Վրացական երազանքի» ներկայացուցիչներին կհանդիպի ժամը 14:00-ին
Քրիստիան Դանիելսոնը «Վրացական երազանքի» ներկայացուցիչներին կհանդիպի ժամը 14:00-ին

Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնը այսօր`ժամը 14:00-ին կհանդիպի «Վրացական երազանքի» ներկայացուցիչների հետ:

Տեղեկությունը հաստատում են կուսակցության մամուլի ծառայությունում: Հանդիպումը տեղի կունենա Եվրամիության ներկայացուցչության գրասենյակում:

Քրիստիան Դանիելսոնը Վրաստան է վերադարձել մարտի 27-ին: Դանիելսոնը երեկ հանդիպումներ է ունեցել Վրաստանում Եվրամիության ու ԱՄՆ-ի դեսպանների, ինչպես նաև ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Բացի այդ, Քրիստիան Դանիելսոնը այսօր առավոտյան հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: