Քրիստիան Դանիելսոնը վաղը կհանդիպի Իրակլի Ղարիբաշվիլիի և Սալոմե Զուրաբիշվիլիի հետ
Քրիստիան Դանիելսոնը վաղը կհանդիպի Իրակլի Ղարիբաշվիլիի և Սալոմե Զուրաբիշվիլիի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնը վաղը կհանդիպի վարչապետի և նախագահի հետ:

Ինչպես հայտարարում են Եվրամիության ներկայացուցչությունում, վարչապետի հետ հանդիպումը կսկսվի ժամը 09:00-ին, որից հետո Քրիստիան Դանիելսոնը հանդիպում կանցկացնի Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:

Վաղը նախատեսված է նաև հանդիպում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Դանիելսոնը Վրաստան է վերադարձել երեկ, մարտի 27-ին, և երկրում կմնա երեք օր: