Քոբուլեթիի քաղաքապետարանի Չաիսուբանի գյուղում եղբորը սպանելու մեղադրանքով ձերբակալվել է միջին տարիքի մի տղամարդ:
Գյուղի լիազորի խոսքով, եղբայրների միջև բախում է եղել, և նրանցից մեկը որսորդական հրացանից կրակել է մյուսի վրա: Դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը տղամարդուն գտել է մահացած: Ըստ լիազորի, եղբայրներն ապրում էին նույն ընտանիքում և նախկինում բախում էին ունեցել:
Տեղում աշխատում են քրեական ոստիկանության աշխատակիցները: