Քոբուլեթիում սկսում ենք կես միլիարդ լարիանոց նախագծի իրականացում, որը ամենամասշտաբային ներդրումն է Աջարիայի տուրիստական ենթակառուցվածքում. Մամուկա Բախտաձե

Քոբուլեթիում սկսում ենք աննախադեպ մասշտաբի, կես միլիարդ լարիանոց նախագծի իրականացում, որը ամենամասշտաբային ներդրումն է Աջարիայում, տուրիստական ենթակառուցվածքում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Քոբուլեթիում, կանաչ քաղաքի և գոլֆի հրապարակի շինարարության բացմանը խոսքով ելույթ ունենալիս:

Կառավարության ղեկավարի խոսքով, խոսքը վերաբերում է կանաչ քաղաքի շինարարությանը, որը ամբողջ Վրաստանի համար կդառնա այցեքարտ:

«Մենք զրուցում ենք այնպիսի մասշտաբաիյն ներդրման մասին, որը Աջարիան կդարձնի 4 սեզոն ունեցող հանգստավայր: Զրուցում ենք այնպիսի մասշտաբային նախագծի մասին, որը կլինի իրական գոհար Սև ծովի ավազանում»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Վարչապետի խոսքով, հատկապես կարևոր է, որ ներդրումներն ավելանում են Եվրամիության երկրներից: Կառավարության ղեկավարի հայտարարությամբ, Վրաստանի և Եվրամիության միջև առկա ազատ առևտրի ռեժիմը տալիս է Եվրոպայի առաջատար երկրներից առավել շատ ներդրումներ ստանալու հնարավորություն:

Վարչապետը Աջարիայի Ինքնավար Հանրապետության ղեկավարությանը շնորհակալություն է հայտնել նշված նախագծի իրականացմանը նպաստելու համար:

«Ինձ համար շատ կարևոր է, որ սա մեզ հնարավորություն կընձեռի, Աջարիայում մեր քաղաքացիների համար ստեղծել հինգ հազար աշխատատեղ: Շինարարության ժամանակ, այնպես, ինչպես հետագայում, երբ կսկսի այս բացառիկ հանգստավայրի շահագործումը, մենք հնարավորություն կունենանք, որպեսզի այս մասշտաբային ներդրումից շահ ունենա նաև փոքր բիզնեսը»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: