Քոբուլեթիում ավտովթարի հետևանքով 60-ամյա տղամարդ է մահացել, տուժել է մեկ մարդ:
Վրաստանի Առաջին ալիքի լրագրողի տեղեկությամբ, թեթև մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը:
Շտապ օգնությունը տուժածին տեղափոխել է հիվանդանոց: Բժիշկների տեղեկությամբ, նրա վիճակը ծանր է:
Ներքին գործերի նախարարությունը տեղի ունեցած փաստով հետաքննություն է սկսել ՔՕ-ի 276-րդ մասով, որը նկատի ունի տրանսպորտային երթևեկության կանոնների խախտում: