Վրաստանի առաջին ալիքը սկսել է ևս մեկ նոր նախագիծ: «Քո աուդիո տարածքը» նախագիծը պատրաստվել է հաշվի առնելով համաշխարհային ռադիոյի շուկայում առկա միտումները և EBU-ի հանձնարարականները, և արդեն հասանելի է 1tvpodcast.ge ինտերնետային հարթակում:
Վրացական ռադիոյի աուդիո տարածքը առանց գովազդի անվտանգ լրատվամիջոց է:
Ըստ Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի, կայքը թույլ է տալիս լսել այն, ինչ ցանկանում ես և հետաքրքրում է: Կարևոր է, որ երիտասարդ հանդիսատեսը նախընտրում է հենց՝ «փոդկաստը»: Վրաստանի ռադիոյի կողմից պատրաստած փոդկաստներն ուղղված են հենց այդ լսարանին գրավելու և հետաքրքրելու համար:
Նախագծի իրականացմանը նախորդեցին, Եվրոպական հեռարձակողների միության ակադեմիայի աջակցությամբ, Վրաստանի առաջին ալիքի ռադիոյի և առցանց լրատվամիջոցների աշխատակիցների համար դասընթացները:
«Ընդհանուր առմամբ, գլոբալ առումով, շատ բան է փոխվում լրատվամիջոցներում, բայց մի բան կա, որը մնում է կարևոր և միշտ հավաստի, դա ձայնն է: Բոլոր հետազոտությունների համաձայն, ռադիոյի վստահելիությունն ամբողջ աշխարհում բարձրացել է, և կարծում եմ, որ Վրաստանը բացառություն չէ: Մենք նույնպես սկսեցինք մտածել փոդկաստների մասին: Ես կարծում եմ, առաջին ալիքի փոդկաստների շարքը, որն իր մեջ ներառում է շատ անհատական, մի փոքր ինտիմ աուդիո տարածք, որտեղ կարող եք ինքներդ ընտրել ՝ ինչ լսել, երբ լսել, շատ կարևոր է: Մենք այն կառաջարկենք ունկնդրին, և ինչ-որ մասում, ուզում եմ ասել նաև հեռուստադիտողին, քանի որ փոդկաստն ունենալու է վիզուալ: Անձամբ ես փոդկաստի ունկնդիր եմ: Ինչո՞վ է դա տարբերվում, օրինակ, ռադիոյից – առաջին հերթին նրանով, որ դու ես ստեղծում քո սեփական օրակարգը, այսինքն ՝ լսում ես այն, ինչ ուզում ես: Երկրորդն այն է, որ զուգահեռաբար կարող ես մի քանի բան անել: Կարծում եմ, որ դա շատ ժամանակին է և Վրաստանի առաջին ալիքը կաշխատի ոչ միայն իր լրագրողների, այլ նաև դրսից եկած անձանց հետ և կստեղծի շատ լավ, լսելի տարածք», – հայտարարել է Թինաթին Բերձենիշվիլին:
Ըստ նրա ՝ փոդկաստների հարթակը բաժանվելու է թեմատիկորեն, այսինքն ՝ ունկնդիրը կկարողանա ընտրել այն, ինչ ցանկանում է լսել, ինչպես նաև բաժանորդագրվել ալիքին և հեղինակին, որին անընդհատ ցանկանում է լսել: