Քննչական ծառայությունը մաքսային սահմանին ձերբակալել է աառանձնապես խոշոր չափերի ապրանքների ապօրինի տեղափոխման փաստով մեկ անձի
Քննչական ծառայությունը մաքսային սահմանին ձերբակալել է աառանձնապես խոշոր չափերի ապրանքների ապօրինի տեղափոխման փաստով մեկ անձի

 

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը, համաձայնեցնելով եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցների հետ, օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափի ապրանքներ տեղափոխելու փաստ։

 

Հետաքննությամբ պարզվել է, որ Վրաստանի քաղաքացին «Սադդուլո Մոտոր» մաքսային անցակետով, մաքսային հսկողությունից թաքցված, իր հսկողության տակ գտնվող ավտոմեքենայի խցիկում հատուկ կազմակերպված տեղում 1735 գրամ ոսկյա զարդեր` 216758 լարի մաքսային արժեքով է բերել։

Գործով հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է 5-ից 7 տարի ժամկետով ազատազրկում։

 

Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության մամուլի ծառայությունը։