Քննչական ծառայությունը մաքսային կանոնների խախտմամբ առանձնապես խոշոր չափերի ապրանքներ տեղափոխելու փաստի համար ձերբակալել է մեկ անձի
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից իրականացրած օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, եկամուտների ծառայության մաքսային վարչության հետ համաձայնեցված, ձերբակալել են մեկ անձի՝ Վրաստանի մաքսային սահմանով մաքսային կանոնների խախտմամբ մեծ քանակությամբ ապրանքներ տեղափոխելու փաստով։ Տեղեկությունը տարածում է ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը «Սարփի» մաքսակետով և մաքսային հսկողությունից թաքնված, Վրաստանի մաքսային սահման է բերել 346908 լարի մաքսային արժեքով, 2276 գրամ ոսկյա զարդեր:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որը նախատեսում է ազատազրկում 5-ից 7 տարի ժամկետով։