Քննչական ծառայությունը ձերբակալել է պատվաստման վերաբերյալ կեղծ գրանցումներ անող մի բուժքրոջ
Քննչական ծառայությունը ձերբակալել է պատվաստման վերաբերյալ կեղծ գրանցումներ անող մի բուժքրոջ

Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կոմերցիոն կաշառքվերցնու մեղադրանքով ձերբակալել են բուժհաստատության բուժքրոջ։

Մասնավորապես, ըստ գործակալության պարզաբանման, Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Սամեգրելոյի շրջանում ձերբակալվել է բուժհաստատության բուժքույր, ով ծառայողական պարտականությունները կատարելիս շահագրգիռ քաղաքացիներին գրանցել է իմունականխարգելման կառավարման էլեկտրոնային մոդուլում որպես պատվաստված՝ առանց կլինիկա ներկայանալու, որի դիմաց անձնական նպաստի տեսքով ստացել է նրանցից որոշակի գումար։

«Հանցագործությանն արդեն ենթարկվել է 15 քաղաքացի, ովքեր իրենց հերթին մեղադրյալին մինչև 300 լարի վճարելու դիմաց գրանցվել են որպես պատվաստված անձինք խախտումներով։

Նախնական տվյալներով՝ նշված հանցավոր ճանապարհով իմունականխարգելման կառավարման էլեկտրոնային մոդուլում գրանցվել են լրացուցիչ տասնյակ անձինք, որոնց հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։

Գործի հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 220-րդ և 221-րդ հոդվածներով, որոնք որպես պատիժ նախատեսում են ազատազրկում 3-ից 5 տարի ժամկետով»,- ասվում է տեղեկատվության մեջ։