Քննչական ծառայությունը բացահայտել է ուրիշի խոշոր չափերի գույք խարդախությամբ ձեռք բերելու փաստ
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում մեկ անձ ձերբակալվել է, իսկ երկու անձի հեռակա մեղադրանք է առաջադրվել՝ ուրիշի խոշոր չափերի գույք խարդախությամբ ձեռք բերելու փաստով։
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները ապօրինի նյութական օգուտներ ստանալու նպատակով՝ օգտագործելով կեղծ օտարալեզու լիազորագրեր և առուվաճառքի կեղծ պայմանագրեր, ապօրինի տիրացել են օտարերկրյա քաղաքացիներին պատկանող գույքին։ Երկու կոմերցիոն տարածք և երեք բնակելի բնակարան՝ մոտ 1,480,000 լարի արժողությամբ Թբիլիսիում։ Ինչպես նաև նրանք նույն կերպ փորձել են տիրանալ երկու կոմերցիոն տարածքի, որոնք գտնվում են Թբիլիսիում, մոտ 245,000 լարի արժողությամբ։
Նախաքննության ընթացքում առգրավվել են խարդախությամբ ձեռք բերված անշարժ գույքը։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 362, 210 և 180 հոդվածներով, որոնք նախատեսում են ազատազրկում 7-ից 10 տարի ժամկետով։
Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ նշված հանցագործության մեջ ներգրավված այլ անձանց հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ։