Քննչական ծառայությունը բացահայտել է Կախեթիում պաշտոնական փաստաթղթի պատրաստման և իրացման դեպք
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները Կախեթիի շրջանում կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և իրացնելու փաստով հետապնդում են սկսել մեկ անձի նկատմամբ:
Ըստ քննչական գերատեսչության, հետաքննության արդյունքում պարզվել է, որ նույն մարզում գրանցված ավտոդպրոցի ներկայացուցիչը գումարի դիմաց պատրաստել և իրացրել է վարորդական վկայան վերցնելու համար անհրաժեշտ C կարգի դասընթացը ավարտելու կեղծ վկայագրեր այնպես, որ իրականում քաղաքացիների համար չի անցկացրել համապատասխան ուսումնական դասընթաց:
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով: