Քննչական ծառայությունը բացահայտել է առանձնապես խոշոր քանակությամբ ոսկե զարդերի մաքսային սահմանով անօրինական տեղափոխման փաստը
Քննչական ծառայությունը բացահայտել է առանձնապես խոշոր քանակությամբ ոսկե զարդերի մաքսային սահմանով անօրինական տեղափոխման փաստը

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, եկամուտների ծառայության մաքսային վարչության հետ համատեղ, բացահայտել են Վրաստանի մաքսային սահմանի հատման ժամանակ մաքսային կանոնների խախտմամբ հատկապես մեծ քանակությամբ ապրանք ներմուծելու դեպք։

Քննչական ծառայության տվյալներով՝ նախաքննությամբ պարզվել է, որ Վրաստանի քաղաքացին, Թբիլիսիի օդանավակայանի միջոցով, մաքսային հսկողությունից թաքցնելով, Վրաստանի մաքսային սահման է տեղափոխել մաքսային արժեքով 36,657 լարիի 141.89 գրամ քաշով թանկարժեք քարերով զարդարված ոսկյա զարդեր։

Քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչը նախատեսում է ազատազրկում հինգից յոթ տարվա ժամկետով։