Քննարկվում է Թբիլիսիում լայնամասշտաբ սահմանափակող միջոցառումներ գործարկելու հարցը
Քննարկվում է Թբիլիսիում լայնամասշտաբ սահմանափակող միջոցառումներ գործարկելու հարցը

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, քննարկվում է Թբիլիսիում լայնամասշտաբ սահմանափակող միջոցառումների գործարկումը:

Նա հույս է հայտնել, որ սահմանափակումների վերաբերյալ որոշումը կայացվելու է հոկտեմբերի 12-ի համակարգող խորհրդի նիստին:

«Սահմանափակումների մասին որոշումները, ինչ մասշտաբի, ինչպես և այլն կայացնում է համակարգող խորհուրդը: Ինչ վերաբերում է լայնամասշտաբ միջոցառումներին, այդ մասին ընթանում է քննարկում: Ինչ տիպի կլինեն այս սահմանափակող միջոցառումները կամ կլինեն թե ոչ, այդ մասին որոշումը, հուսամ, կկայացվի երկուշաբթի, համակարգող խորհրդի նիստին և բոլորին կդառնա հայտնի»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: