Քիթ Քելոգ. Ուկրաինան երբեք չի համաձայնի հանձնել Խերսոնի, Զապորոժիեի, Լուգանսկի և Դոնեցկի շրջանները Ռուսաստանին

11:26, 12.04.2025

Ուկրաինան երբեք չի համաձայնի հանձնել Խերսոնի, Զապորոժիեի, Լուգանսկի և Դոնեցկի շրջանները Ռուսաստանին, – այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է նրա հատուկ ներկայացուցիչը Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով՝ Քիթ Քելոգը։

«Ռոյթերս» գործակալության տվյալներով՝ Քելոգի այս հայտարարությունը պատասխան է Տրամփի մեկ այլ հատուկ ներկայացուցչի՝ Սթիվեն Ուիտքոֆի դիրքորոշմանը, ով կարծում է, որ Ուկրաինայում հրադադարի հասնելու ամենարագ ճանապարհը այն ռազմավարության աջակցումն է, ըստ որի՝ Ռուսաստանին պետք է փոխանցվի սեփականության իրավունք Ուկրաինայի չորս շրջանների նկատմամբ։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Քելոգը հանդիպման ժամանակ հակադարձել է Ուիտքոֆին՝ նշելով, որ Ուկրաինան, թեև պատրաստ է որոշ պայմաններով բանակցություններ վարել որոշ տարածքների վերաբերյալ, երբեք չի համաձայնի Մոսկվային ամբողջական վերահսկողություն տալ այդ չորս շրջանների վրա։

«Ռոյթերս»-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահի և Քելոգի հանդիպումն ավարտվել է առանց Թրամփի կողմից ամերիկյան ռազմավարության փոփոխության վերաբերյալ որևէ որոշման ընդունման։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆի հետ։ Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, բանակցությունների թեման եղել է «Ուկրաինայի կարգավորման ասպեկտները»։

Նմանատիպ