Քիթ Քելոգ. Ռուսաստանի սկանդալային հարձակումները սպառնում են ԱՄՆ նախագահի որոնած խաղաղությանը
«Ռուսաստանի զարհուրելի հարձակումները սպառնում են այն խաղաղությանը, որի ուղղությամբ ձգտում է ԱՄՆ նախագահը», – այս մասին գրել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը X սոցիալական ցանցում։
Քելոգի խոսքով՝ Կիևի վրա հարձակման թիրախը ոչ թե զինվորներն ու զենքերն էին, այլ մայրաքաղաքի բնակելի թաղամասերը։
«Երեկ գիշեր Ռուսաստանը պատերազմի ընթացքում իրականացրեց երկրորդ ամենախոշոր օդային հարձակումը՝ օգտագործելով 600 դրոն և 31 հրթիռ։ Թիրախնե՞րը՝ ոչ թե զինվորներ կամ զենք, այլ Կիևի բնակելի թաղամասեր։ Ռմբակոծվեցին քաղաքացիական գնացքներ, ԵՄ և Բրիտանական խորհրդի գրասենյակները և անմեղ խաղաղ բնակչությունը։ Այս զարհուրելի հարձակումները սպառնալիք են այն խաղաղությանը, որի հասնելու համար ջանք է գործադրում ԱՄՆ նախագահը», – գրել է Քելոգը։
Ներկայումս Կիևի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի։