Քիթ Քելլոգը Ուկրաինա կժամանի հուլիսի 14-ին
ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը Ուկրաինա կմեկնի հուլիսի 14-ին։ Այս մասին հայտնում է ուկրաինական մամուլը՝ հղում անելով Քելոգին։
Ինչպես նշել է Քելոգը, այցը կտևի մեկ շաբաթ։
«Մենք երկուշաբթի կլինենք Կիևում, այնտեղ կմնանք մեկ շաբաթ», – հայտարարել է Քելոգը։
Նշենք, որ ԱՄՆ-ը առաջին անգամ մասնակցել է հուլիսի 10-ին կայացած «ցանկացողների կոալիցիայի» հանդիպմանը, որին Քելոգից բացի ներկա են եղել նաև սենատորներ Լինդսի Գրեհեմը և Ռիչարդ Բլումենթալը։