Քիթ Քելլոգը կարծում է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները դժվար են
Քիթ Քելլոգը կարծում է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները դժվար են

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգի խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները դժվարությամբ են ընթանում։

Այս մասին Քելոգը հայտնել է Կիևում ուկրաինացի լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ դիվանագիտական ճակատում ընթանում է շատ բարդ աշխատանք։ Այդ համատեքստում Քելոգը խոսել է ինչպես Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի բանակցությունների կարևորության մասին, այնպես էլ ԱՄՆ նախագահի հետ եվրոպացի առաջնորդների և Վլադիմիր Զելենսկու հանդիպման մասին։

«Դուք տեսնում եք, թե որքան արագ է ընթանում այն գործընթացը, որի վրա մենք աշխատում ենք։ Հույս ունենք, որ կհասնենք այն կետին, երբ կստանանք անվտանգության երաշխիքներ։ Այս աշխատանքը շարունակվում է նաև այժմ», – հայտարարել է Քելոգը։

Քիթ Քելոգը ևս մեկ անգամ խոսել է պատերազմի ավարտի անհրաժեշտության մասին։

«Ձեզ ցանկանում եք, որպեսզի դա հասցվի մինչև վերջ՝ արդար և ողջախոհ ավարտի։ Հաջորդ տարի, երբ նշվի Ուկրաինայի անկախության օրը, հավանաբար դա արդեն կլինի իրականություն, ամեն ինչ կլինի այլ կերպ, Ուկրաինան կլինի այլ պետություն։ Եվ յուրաքանչյուր դերը, որ կարող ենք բոլորս կատարել, կարծում եմ՝ շատ կարևոր է», – հայտարարել է Քելոգը։