Քիր Սթարմերը կհանդիպի Օլաֆ Շոլցի հետ փետրվարի 2-ին

20:03, 31.01.2025

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը փետրվարի 2-ին կհյուրընկալի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։

Ինչպես հայտնում է Reuters-ը, հանդիպումը տեղի կունենա Չեկերսի նստավայրում։

Երկու առաջնորդների զրույցի հիմնական թեմաներից մեկը լինելու է Ուկրաինայի պատերազմը և Մերձավոր Արևելքում զարգացումները։

Հիշեցնենք, որ ընտրությունները Գերմանիայում տեղի կունենան փետրվարի 23-ին։ Հունվարի 25-ին INSA-ի կողմից հրապարակված վերջին հարցման համաձայն՝ ակնկալվում է, որ Շոլցի կուսակցությունը կգա երրորդ տեղում։

Նմանատիպ