Քիր Սթարմերը եղել է բրիտանական միջուկային սուզանավում

15:58, 20.03.2025

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նստել է բրիտանական HMS Vanguard միջուկային սուզանավը։ Այս մասին հայտնում է Sky News-ը։

Սուզանավը եղել է ծովում ամենաերկար պարեկային ծառայությունից մեկում՝ 200 օր տևողությամբ:

Լրատվամիջոցների տվյալներով՝ 2013 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ երկրի վարչապետն այցելում է թագավորական նավատորմի չորս միջուկային սուզանավերից մեկը պարեկությունից վերադառնալու օրը։ Վերջին անգամ Դեյվիդ Քեմերոնը միջուկային սուզանավով եղել է 2013 թվականին։

Ինչպես հաղորդում է Sky News-ը, թագավորական նավատորմը պետք է ունենա մեկ միջուկային սուզանավ, որը մշտապես տեղակայված կլինի ծովում։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ այսպես կոչված Ծովում շարունակվող զսպումը Միացյալ Թագավորության պաշտպանական ռազմավարության հիմնաքարն է:

Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Սթարմերը միջուկային սուզանավում է։ Կադրերում երևում է նաև, որ պաշտպանության նախարար Ջոն Հիլը վարչապետի կողքին է:

Նմանատիպ