Քիր Սթարմեր. Թրամփը փոխել է գլոբալ խոսակցությունը և ստեղծել հնարավորություն

17:33, 24.02.2025

Մեծ Բրիտանիայի վարչապետը, ով առցանց դիմել է Կիևում հավաքված համաշխարհային առաջնորդներին, ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները «փոխել են գլոբալ խոսակցությունը» և «հնարավորություն են ստեղծել»։

«Մենք պետք է մոբիլիզացնենք մեր հավաքական ուժերը խաղաղ գործընթացի համար: Նախագահ Թրամփը փոխել է գլոբալ խոսակցությունը վերջին շաբաթներին, և դա հնարավորություն է ստեղծում», – ասել է Սթարմերը:

Սթարմերը նաև Կիևում ուկրաինամետ միջոցառման ժամանակ հայտարարել է, որ տեւական խաղաղության համար էական է, որ Ուկրաինան ներկայացված լինի բանակցությունների սեղանի շուրջ:

«Հիմա մենք պետք է ճիշտ ձևակերպենք հիմնարար սկզբունքները: Եթե մենք ցանկանում ենք, որ խաղաղությունը կայուն լինի, Ուկրաինան պետք է տեղ ունենա բանակցությունների սեղանի շուրջ, և ցանկացած համաձայնագիր պետք է հիմնված լինի ինքնիշխան Ուկրաինայի վրա, որը կունենա անվտանգության ուժեղ երաշխիքներ», – ասել է Սթարմերը:

Սթարմերը կրկնել է ավելի վաղ արված առաջարկը, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինա՝ ցանկացած խաղաղության համաձայնագրի ամբողջականությունը պահպանելու համար:

«Մեծ Բրիտանիան պատրաստ է և ցանկանում է աջակցել դրան՝ ցամաքի վրա գտնվող զորքերով, մյուս եվրոպացիների կողքին և ճիշտ պայմաններով: Ի վերջո, ԱՄՆ-ի աջակցությունը կենսական նշանակություն կունենա Ռուսաստանին մի քանի տարի հետո հերթական ներխուժումից զսպելու համար»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Նմանատիպ