Քիր Սթարմեր. Օգտակար հանածոների վերաբերյալ ԱՄՆ-ի համաձայնագիրը բավարար չէ, ես ուզում եմ հիշեցնել նրանց, որ ագրեսորը Ռուսաստանն է, իսկ Զելենսկին այն պատերազմի առաջնորդն է, ում երկիրը նրանք ներխուժել են
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ելույթ ունենալով Համայնքների պալատում, նշել է, որ օգտակար հանածոների վերաբերյալ ԱՄՆ համաձայնագիրը բավարար չէ։ Ըստ Սթարմերի՝ այս պատերազմում ագրեսորը Ռուսաստանն է։
«Օգտակար հանածոների մասին պայմանագիրն ինքնին բավարար չէ։ Ուզում եմ հիշեցնել նրանց, որ ագրեսորը Ռուսաստանն է, իսկ Զելենսկին այն պատերազմապետն է, ում երկիր են նրանք ներխուժել, և մենք բոլորս պետք է աջակցենք նրան, ոչ թե գովաբանենք Պուտինին», – ասել է Քիր Սթարմերը։
Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ ինքը չի տեսել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային աջակցությունը դադարեցնելու մասին հաղորդումներ, և որքանով նա հասկանում է, դա իրենց դիրքորոշումը չէ։
Սթարմերը խոսեց նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև սերտ հարաբերությունների մասին, որոնք երկու երկրներն ունեն պաշտպանության, անվտանգության և հետախուզության ոլորտներում։
«Նման ժամանակաշրջանում մեծ սխալ կլինի ենթադրել, որ այս միության թուլացումը Եվրոպայում անվտանգության և պաշտպանության ճանապարհն է»,- ասել է Սթարմերը: