Քիր Սթարմեր. Իրանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը պետք է պահպանվի

21:27, 24.06.2025

Իրանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը պետք է պահպանվի, ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

Սթարմերի խոսքով՝ սա հնարավորություն է Մերձավոր Արևելքում կայունություն ապահովելու համար։

«Իրանին երբեք չպետք է թույլատրվի միջուկային զենք մշակել, և նրանք այժմ պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն համաձայնագրի հասնելու համար աշխատելու։ Սա այն ուղերձն է, որը ես այսօր կկիսվեմ առաջնորդների հետ», – գրել է Սթարմերը սոցիալական ցանցերում։

Նմանատիպ