Քիր Սթարմեր – Աշխարհը, ինչպիսին մենք գիտեինք, ավարտվեց, ոչ ոք չի հաղթում առևտրային պատերազմում

16:27, 06.04.2025

Աշխարհը, ինչպիսին մենք գիտեինք, ավարտվել է, ոչ ոք չի հաղթել առևտրային պատերազմում,- այս վերնագրով հոդված է հրապարակում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը «Telegraph»-ում։

Մեծ Բրիտանիայի վարչապետը գրում է, որ օգնելու և պաշտպանելու է բիզնեսին այն փոթորիկից, որը կառաջացնի ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը և կաջակցի առավել տուժած տարածքներին։

Սթարմերը նաև ասում է, որ ինքը կպաշտպանի ազգային շահերը, և կառավարությունը կգործի մարդկանց աշխատատեղերը պաշտպանելու համար:

«Ոմանց դա կարող է տհաճ թվալ: Այն գաղափարը, որ պետությունը պետք է ուղղակիորեն միջամտի շուկայի ձևավորմանը, հաճախ ծաղրի առարկա է դարձել, բայց մենք պարզապես չենք կարող տրվել հին զգացմունքներին, երբ աշխարհն այդքան արագ փոխվում է: Ծրագրեր, որոնք կբարելավեն մեր ներքին մրցունակությունը, որպեսզի մենք ավելի քիչ խոցելի լինենք նման գլոբալ ցնցումների նկատմամբ»,- գրել է Սթարմերը։

Նա նաև թույլ է տվել բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ վերանայելու Թրամփի սակագնային քաղաքականությունը, սակայն նշել է, որ աշխարհը փոխվել է, և հին ենթադրություններն այլևս չեն կարող ընդունվել:

Նմանատիպ