Քիչ առաջ աղմուկ էր Ռուսթավիի 12-րդ հիմնարկի մոտ, որտեղ այսօր նախատեսված է ընդդիմության հանրահավաքը
Քիչ առաջ աղմուկ էր Ռուսթավիի 12-րդ հիմնարկի մոտ, որտեղ այսօր նախատեսված է ընդդիմության հանրահավաքը

Քիչ առաջ աղմուկ էր Ռուսթավիի 12-րդ հիմնարկի մոտ, որտեղ այսօր նախատեսված է ընդդիմության հանրահավաքը։

Հանրահավաքի կազմակերպիչների և իրավապահների միջև վիճաբանություն է եղել։

Ոստիկանները բանտի դիմաց ցույցի կազմակերպիչներին թույլ չեն տվել բեմ մոնտաժել:

Ինչպես պարզաբանել է Քվեմո Քարթլիի ոստիկանական բաժանմունքի ղեկավարը, բանտի անվտանգության նկատառումներից ելնելով, իրենք չեն կարողացել դա թույլ տալ հաստատության դիմաց և առաջարկել են այլընտրանքային տեղ, այն է՝ Ռուսթավի-Գարդաբանի ճանապարհին, որտեղ հանրահավաք է անցկացվել է նախորդ օրերին։

Սկզբում կազմակերպիչները չեն ենթարկվել իրավապահներին, ինչից հետո ոստիկանները առգրավել են նրանց տեխնիկայի մի մասը։ «Միացյալ ազգային շարժման» անդամներ Դավիթ Կիրկիտաձեն և Լևան Խաբեիշվիլին ժամանել են տեղ և ի վերջո համաձայնել են առաջարկին։