Քեյր Սթարմերը վերադասավորումներ է կատարում Մեծ Բրիտանիայի փոխվարչապետի հրաժարականից հետո
Միացյալ Թագավորությունում փոխվարչապետ Անջելա Ռեյների հրաժարականից հետո վարչապետ Քիր Ստարմերը կադրային փոփոխություններ է իրականացրել կառավարությունում։
Փոխվարչապետի պաշտոնում Անջելա Ռեյներին փոխարինել է արտաքին գործերի նախարար Դևիդ Լամին։ Նա նաև կղեկավարի արդարադատության նախարարությունը։ Յվեթ Կուպերը, որը մինչ այդ զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը, նշանակվել է արտաքին գործերի նախարար։ Ներքին գործերի նախարարությունը Կուպերի փոխարեն կղեկավարի Շաբանա Մահմուդը։
Անջելա Ռեյները հրաժարական է տվել բնակարան ձեռք բերելու ժամանակ համապատասխան հարկը չվճարելու պատճառով։ Ռեյները հրաժարական է տվել այն բանից հետո, երբ անկախ հետաքննությունը պարզել է, որ «նա չի համապատասխանում նախարար լինելու համար անհրաժեշտ էթիկական չափանիշներին»։