Քեյր Սթարմեր. Մենք բոլորս ուզում ենք արդար և երկարատև խաղաղություն, Դոնալդ Թրամփը նույնպես դա է ուզում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը նշեց՝ պետք է արդար և երկարաժամկետ խաղաղության ուղությամբ առաջ շարժվել՝ ելնելով գոյություն ունեցող իրականությունից։ Նրա խոսքերով՝ Դոնալդ Թրամփն էլ է այդ նույնը ցանկանում։
Մեծ Բրիտանիայի վարչապետը Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում մասնակցել է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին և պատասխանել լրագրողների հարցերին։
Սթարմերի խոսքով՝ նա վերջերս զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ։
«Մեզ բոլորիս սուր⟨ս արդար և երկարատև խաղաղություն։ Այդ նույնն է ցանկանում նաև Ամերիկայի նախագահը, այդ նույնն ենք ցանկանում մենք բոլորս։ Այդ նպատակին պետք է շարժվենք ներկայիս իրականությունից ելնելով, սակայն այն սկզբունքը, որ Ուկրաինան ինքը պետք է որոշի իր ապագան իր սուվերեն իրավունքով, մնում է **հիմնարար սկզբունք», – ասել է Կիր Սթարմերը։