Քևին Համիլթոն. Արդեն հինգերորդ տարին է՝ Ուկրաինայում շարունակվում է ռուսական պատերազմը, Մերձավոր Արևելքում ունենք հակամարտություն և անկայունություն, մենք՝ ՆԱՏՕ-ն, Հարավային Կովկասին նայում ենք որպես կայունության կղզյակի

«Լայն աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչպես գիտեք, բավականին փխրուն է։ Արդեն հինգերորդ տարին է, ինչ շարունակվում է Ռուսաստանի պատերազմն ու ագրեսիան Ուկրաինայի դեմ, մենք ունենք հակամարտություն և անկայունություն Մերձավոր Արևելքում։ Մենք՝ ՆԱՏՕ-ում, Հարավային Կովկասին նայում ենք որպես կայունության կղզի»,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Քևին Համիլթոնը։

Քևին Համիլթոնին հարց են ուղղել, թե ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում ո՞րն է ՆԱՏՕ-ի ռազմավարությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի և մասնավորապես Վրաստանի նկատմամբ։

«Գիտեք, որ Դաշինքը բաղկացած է տարբեր երկրներից, կան տարբեր առաջնահերթություններ։ Ընդհանուր առմամբ, երբ խոսքը վերաբերում է Հարավային Կովկասի տարածաշրջանին, այս տարածաշրջանը ՆԱՏՕ-ի համար արագորեն դարձավ կայուն գոտի, որի աջակցությանն ենք մենք ուղղված»,- հայտარարել է Քևին Համիլթոնը։