Քեթևան թագուհու պողոտայում աշխատանքների երկրորդ փուլի ընթացքում կփոխվի տրանսպորտի երթևեկության սխեման
Քեթևան թագուհու պողոտայում մեկնարկում է վերականգնողական աշխատանքների հերթական փուլը։ Ճանապարհային աշխատանքներով պայմանավորված՝ այսօրվանից տրանսպորտային միջոցների տեղաշարժը հնարավոր կլինի մինչև Թելավի փողոցի խաչմերուկ և հետագայում Բոճորմա փողոցի ուղղությամբ:
Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ վերականգնման ընթացքում Ավլաբարի մետրոկայարանից եկող մեքենաները կկարողանան Թելավի փողոցից հետո շարժվել Բոճորմայի փողոց, իսկ Բոճորմա փողոցից՝ Լեխ Կաչինսկի և Իալբուզի փողոցներ։ Մետրո «Ավլաբարի» կայարանից եկող տրանսպորտային միջոցների համար սահմանափակվելու է Քեթևան թագուհու պողոտայից դեպի Թելավի փողոց և Թելավի փողոցից դեպի Բոճորմա փողոց տեղաշարժը։
«Իսանի մետրոյի կայարանից եկող տրանսպորտային միջոցների տեղաշարժը սահմանափակվելու է Կաչինսկի փողոցի խաչմերուկից մինչև Քեթևան թագուհու պողոտա, իսկ Կաչինսկի փողոցից մինչև Ավլաբարի մետրոկայարան տեղաշարժը հնարավոր կլինի՝ Բոճորմա, Ա.Զուրաբաշվիլի և Ծուրծումիա փողոցներով։
Բոճորմա փողոցից հնարավոր կլինի շարժվել դեպի Քեթևան թագուհու պողոտա, ինչպես նաև Թելավի, Ծինանդալի և Իալբուզի փողոցներ։ Իալբուզի փողոցից մինչև Քեթևան թագուհու պողոտա տրանսպորտային միջոցները կարող են շարժվել Բոճորմա փողոցով միայն աջ թեքվելով՝ Կաչինսկի փողոցի ուղղությամբ։ Աշխատանքների ընթացքում հասարակական տրանսպորտը շարժվելու է հետևյալ ուղղություններով՝ ավտոբուսներ՝ N305, N309, N325, N333, N337, N393 և միկրոավտոբուսներ՝ N462, N472, N528, N534, N540 Ավլաբարի մետրոյի ուղղությամբ՝ Կաչինսկի փողոցը հատելուց հետո կշարունակեն երթևեկել Բոճորմայի փողոցի ուղղությամբ և հատել Քեթևան թագուհու պողոտան, որից հետո շարժվում են սահմանված սխեմայով։
Հակառակ ուղղությամբ մետրո «Ավլաբարի» կայարանից մինչև Քեթևան թագուհու պողոտա կտեղաշարժվեն մինչև Թելավի փողոցի հատվածը, որից հետո երթևեկությունը կշարունակվի Բոճորմա և Կաչինսկի փողոցների ուղղությամբ։