Քերոլայն Լևիտ. Ռուսաստանը ներխուժել է Վրաստան Բուշի նախագահության ժամանակ, գրավել է Ղրիմը Օբամայի օրոք, ներխուժել է Ուկրաինա Բայդենի օրոք, իսկ Թրամփի օրոք ոչ մի տեղ չի ներխուժել, քանի որ Ռուսաստանը մեծ հարգանք ունի Թրամփի նկատմամբ
Բուշի նախագահության տարիներին Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, Օբամայի նախագահության ժամանակ Ռուսաստանը գրավեց Ղրիմը, Բայդենի նախագահության ընթացքում Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, իսկ նախագահ Թրամփի իշխանության օրոք Ռուսաստանը ոչ մի տեղ չէր ներխուժել և ոչինչ չէր գրավել, – այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիտը։
Նրա խոսքով, այն, ինչին Թրամփը հասավ վերջին մի քանի օրում, պարզապես հրաշալի է։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արդեն երեքուկես տարի է՝ պատերազմ է՝ դաժան հակամարտություն, որը խլել է հարյուր հազարավոր ռուսների և ուկրաինացիների կյանք, արժեցել է տրիլիոնավոր դոլարներ։ ԱՄՆ նախկին նախագահի՝ Ջո Բայդենի թուլությունն ու անկազմակերպ լինելը թույլ տվեցին սպանությունների սկսվելը։ Անհերքելի է, որ Բայդենի քաղաքականությունը աշխարհը հեռացրեց խաղաղությունից։ Բուշի նախագահության տարիներին Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, Օբամայի նախագահության ժամանակ Ռուսաստանը գրավեց Ղրիմը, Բայդենի օրոք Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, իսկ նախագահ Թրամփի օրոք Ռուսաստանը ոչ մի տեղ չէր ներխուժել և ոչինչ չէր վերցրել, քանի որ Ռուսաստանը միշտ մեծ հարգանքով է վերաբերվել նախագահ Թրամփին և նրա քաղաքականությանը», – հայտարարել է Լևիտը։