Քերոլայն Լևիտ. Կան որոշ նուրբ, բայց ոչ անհաղթահարելի մանրամասներ, որոնք պահանջում են հետագա բանակցություններ Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև
Քերոլայն Լևիտ. Կան որոշ նուրբ, բայց ոչ անհաղթահարելի մանրամասներ, որոնք պահանջում են հետագա բանակցություններ Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև

«Կան մի քանի նուրբ, սակայն ոչ անլուծելի հարցեր, որոնք պետք է կարգավորվեն և պահանջում են հետագա բանակցություններ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև», – այս մասին սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահի վարչակազմի մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը։

«Այն բանից հետո, երբ Ուկրաինան և Ռուսաստանը նստեցին բանակցությունների սեղանի շուրջ, վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ը հսկայական առաջընթաց է արձանագրել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։

Կան մի քանի նուրբ, սակայն ոչ անլուծելի հարցեր, որոնք պետք է կարգավորվեն և պահանջում են հետագա բանակցություններ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև», – գրել է Սպիտակ տան խոսնակը։