Քերոլայն Լևիտ - Դոնալդ Թրամփը գոհ չէր Ուկրաինայի վրա Ռուսաստանի վերջին հարձակումից, բայց նաև զարմացած չէր
Քերոլայն Լևիտ - Դոնալդ Թրամփը գոհ չէր Ուկրաինայի վրա Ռուսաստանի վերջին հարձակումից, բայց նաև զարմացած չէր

«Դոնալդ Թրամփը դժգոհ էր Ռուսաստանի վերջին հարձակմամբ Ուկրաինայի վրա, սակայն դա չի զարմացրել նրան», – այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Մենք խոսում ենք երկու երկրների մասին, որոնք շատ երկար ժամանակ է՝ պատերազմում են։ Ռուսաստանը հարձակում իրականացրեց Կիևի վրա, մինչդեռ Ուկրաինան մինչ այդ հարվածներ էր հասցրել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին։ Փաստացի՝ նրանք օգոստոսին վնասել են ռուսական նավթավերամշակման հզորությունների մոտ 20 տոկոսը», – նշել է Լևիթը։

Նա հավելել է, որ Թրամփը «շարունակում է սերտորեն հետևել իրավիճակին» և ցանկանում է, որ պատերազմը ավարտվի, որպեսզի դադարեցվի մարդկանց սպանությունը։

«Հնարավոր է, որ պատերազմի երկու կողմերն էլ դեռ պատրաստ չեն այն ավարտել։ Նախագահը ցանկանում է դրան հասնել, բայց դրա համար անհրաժեշտ է, որ երկու երկրների ղեկավարներն էլ ցանկանան խաղաղություն։ Կարծում եմ՝ նախագահը ավելի ուշ հայտարարությամբ հանդես կգա այդ մասին», – ասել է Քերոլայն Լևիթը ճեպազրույցի ժամանակ։

Ներկայում Կիևի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի։