Քեմալ Քըլըչդարօղլու.- Ես կլինեմ 85 միլիոն մարդու նախագահը և խոստանում եմ ձեզ՝ ծառայելու եմ բոլորին, մենք չենք պատրաստվում Թուրքիայի ճակատագիրը թողնել մեկ մարդու ձեռքը
Քեմալ Քըլըչդարօղլու.- Ես կլինեմ 85 միլիոն մարդու նախագահը և խոստանում եմ ձեզ՝ ծառայելու եմ բոլորին, մենք չենք պատրաստվում Թուրքիայի ճակատագիրը թողնել մեկ մարդու ձեռքը

Թուրքիայում ընդդիմության նախագահի միասնական թեկնածուն հայտարարում է, որ միայն մեկ մարդ չի կարող որոշել Թուրքիայի ճակատագիրը։ Այս մասին Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է Ստամբուլի նախընտրական հանրահավաքում։

Ըստ նախնական հարցումների՝ Քըլըչդարօղլուի և Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշների միջև փոքր տարբերություն կա, ինչը մեծացնում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հավանականությունը։

«Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք լուծելու ենք բոլոր քաղաքացիների խնդիրները։ Ես չեմ փորձի որեւէ մեկի նկատմամբ խտրականություն դնել։ Ես կդիպչեմ 85 միլիոն մարդու սրտերին՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, ինքնությունից կամ դավանանքից։ Ես լինելու եմ 85 միլիոն մարդու նախագահը և խոստանում եմ ծառայել բոլորին։ Մենք չենք պատրաստվում Թուրքիայի ճակատագիրը թողնել մեկ մարդու ձեռքում, և ոչ ոք չի ենթարկվի միայն մեկ մարդու խոսքին»,- ասել է Քըլըչդարօղլուն։

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին