Քելլի Դեգնանը ամերիկացի ժողովրդի անունից հարգանքի տուրք է մատուցել Բաթումիում շենքի փլուզման հետևանքով զոհվածների հիշատակին
Քելլի Դեգնանը ամերիկացի ժողովրդի անունից հարգանքի տուրք է մատուցել Բաթումիում շենքի փլուզման հետևանքով զոհվածների հիշատակին

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը ամերիկացի ժողովրդի անունից ծաղիկներ է դրել Բաթումիում, այն վայրում, որտեղ բնակելի շենքի փլուզման հետևանքով ինը մարդ է մահացել։

«Հոկտեմբերի 8-ի ողբերգությունից հետո Բաթումի կատարած իր առաջին այցի ժամանակ դեսպան Դեգնանը ամերիկացի ժողովրդի անունից ծաղիկներ դրեց այն վայրում, որտեղ բնակելի շենքի փլուզման հետեւանքով ինը մարդ զոհվեց։ ԱՄՆ դեսպանատունը ևս մեկ անգամ իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին և Բաթումիի ժողովրդին», – ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։