Քելլի Դեգնան. Վրացիների համար կարևոր է տեսնել, որ Ռուսաստանը դուրս է բերում իր ուժերը օկուպացված տարածքներից՝ չեղյալ համարելով Ցխինվալիի և Աբխազիայի ճանաչումը և բացում է հումանիտար միջանցքների մուտքը
Առաջին բանը, որ պետք է անի Ռուսաստանը, իր զինված ուժերը Վրաստանի տարածքից դուրս բերելն է: Սա իսկական նշան կլինի, որ Ռուսաստանը լուրջ է տրամադրված և պարզապես ապատեղեկատվություն չի ծավալում, – ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը:
Նա մեկնաբանել է 2008 թվականի պատերազմի 13-րդ տարելիցի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ խոսնակի հայտարարությունը՝ ասելով, որ «Ռուսաստանը այնքանով է պատրաստ վերականգնել հարաբերությունները Վրաստանի հետ, իորքանով դրան պատրաստ է վրացական կողմը»:
«Կարծում եմ, որ վրացիները նախկինում ևս լսել են նման հաղորդագրություն Ռուսաստանից: Առաջին բանը, որ պետք է անի Ռուսաստանը, իր ուժերը Վրաստանի տարածքից դուրս բերելն է: Սա իսկական նշան կլինի, որ Ռուսաստանը լուրջ է տրամադրված և պարզապես ապատեղեկատվություն չի ծավալում: Վրացիների համար շատ կարևոր է տեսնել, որ Ռուսաստանը դուրս է բերում իր ուժերը օկուպացված տարածքներից՝ չեղյալ համարելով Ցխինվալիի և Աբխազիայի ճանաչումը և անհապաղ բացում է հումանիտար միջանցքների մուտքը: Ժնևի միջազգային բանակցությունները երկխոսության մեխանիզմ են, և եթե Ռուսաստանն ավելի արդյունավետ և բարեխղճորեն օգտագործի այս մեխանիզմը, մենք կարող ենք ավելի մեծ առաջընթաց տեսնել այդ հակամարտությունների կարգավորման գործում», – ասաց Քելլի Դեգնանը: