Քելլի Դեգնան. Վրացիների համար հոկտեմբերի ընտրությունները հնարավորություն է, ընտրեն առավել ներկայացուցչական խորհրդարան
Քելլի Դեգնան. Վրացիների համար հոկտեմբերի ընտրությունները հնարավորություն է, ընտրեն առավել ներկայացուցչական խորհրդարան

Կարծում եմ, պետական քարտուղարի տեղակալի մեկնաբանություններն արտացոլում են Ամերիկայում, Եվրոպայում և իհարկե, Վրաստանում շահերի և վրդովմունքի մակարդակը,- այս մասին նշել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը, ԱՄՆ-ի պետական քարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հայտարարությունը մեկնաբանելիս:

Դեսպանի խոսքով, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները Վրաստանի համար շատ կարևոր փուլ է:

«Կարծում եմ, բոլորը գիտակցում են, որքան կարևոր են այս ընտրությունները: Վրացիների համար սա հնարավորություն է, ընտրեն առավել ներկայացուցչական խորհրդարան, որտեղ ավելի լավ կլինի ներկայացված հայացքների և շահերի բազմազանությունը: Հուսամ, մեծամասնական թեկնածուներից բացի վրացիներն ուշադրություն կդարձնեն նաև համամասնական ցուցակներին, որն այժմ առավել կարևոր է, քան նախկինում, քանի որ ավելի շատ թեկնածու է առաջադրված: Սա Վրաստանի համար առաջ դրված քայլ է՝ 2024 թվականին լիարժեք համամասնական ընտրություններին անցնելու համար»,- հայտարարել է դեսպանը: